Օդի աղտոտվածության չափման համակարգ
Երևան | Առողջապահություն

26.01.2015
Օդի աղտոտվածության չափման համակարգ
daniel zurfluh առաջարկում է`

Երևանում օդի աղտոտվածությունը պետք է լինի լուրերի առաջատար թեման: Եթե քաղաքը չունի բավարար գումար՝ սահմանելու մոնիթորինգի կայաններ, ապա այն պետք է խրախուսի քաղաքացի գիտնականներին ստեղծել իրենց սեփական մոնիթորինգի համակարգերը և բեռնել այդ տեղեկությունը միասնական առցանց հարթակում: Ըստ էության՝ դա կլինի առաջին քայլը՝ տեսնելու, թե ինչ է կատարվում Երևանի օդում: Դրանից հետո կարիք կլինի բարելավման քայլերի, ինչը կարելի է քննարկել հրապարակայնորեն:

Նման համակարգերը զգալիորեն տարածված են ամբողջ մոլորակով մեկ: Կան փոքր, համեմատաբար էժան սարքերը, որոնք կարող են կառուցվել ըստ առցանց ծրագրերի (dustduino), կամ կարելի է գնել (air quality egg) առցանց: Եթե քաղաքացիներից շատերը անեն այս ամբողջը Երևանում, ապա քաղաքը կունենա քաղաքացիների ներգրավվածությամբ լավ համակարգ:

Թարգմանված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

26.01.2015