Երևանի քաղաքային տրանսպորտի բրենդ
Երևան | Տրանսպորտ

22.01.2013
Երևանի քաղաքային տրանսպորտի բրենդ
harmick azarian առաջարկում է`

Ներկայումս Երևանի ավտոբուսները և տրանսպորտը չունեն համապատասխան միասնական բրենդ: Բոլոր ավտոբուսները տարբեր գույնի են` տարբեր տեղերում փակցված գովազդներով: Դա ոչ պրոֆեսիոնալ է և վայել չէ մայրաքաղաքի տրանսպորտին: Դա նաև դժվարություն է ստեղծում տուրիստների համար տարբերել, որն է քաղաքային ավտոբուս, իսկ որը՝ ոչ: Բացի այդ, դա այդքան էլ գեղեցիկ չէ:

Իմ առաջարկությունն է ստեղծել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բրենդ: Այն ընդհանուր թեմա կունենա մետրոի բրենդի հետ և կկոչվի «ՔԱՂԲԱՍ»: Այն կունենա խիստ ժամանակակից լոգո բոլոր ավտոբուսների, տոմսերի և համապատասխան գրականության վրա: Դուք կարող եք իմ առաջարկը գտնել՝ հետևելով "City Transport Brand For Yerevan" հղմանը:

Թարգմանված է:
Պատասխան`

Շնորհակալություն գեղեցիկ առաջարկի համար:

22.01.2013