Մանկական խաղահրապարակ և մարզական դաշտ
|

31.10.2012
Մանկական խաղահրապարակ և մարզական դաշտ
fb image
Izabella Nikoghosyan առաջարկում է`

Բարև, IYerevan: Երևանի տարբեր բակերում և քարտեզում էլ տեսնում եմ, թե որքան աշխատանք է իրականացված մանկական խաղահրապարակներ կառուցելու և վերակառուցելու համար: Շատ սիրուն են և հարմարավետ:

Մեր բակում վերջերս տեղադրվել են մարզական սարքավորումներ, բայց իմ առաջարկն է երեխաների համար խաղահրապարակի ստեղծումը: Բացի այդ սովետական ժամանակներից մնացել է մարզական (ֆուտբոլի) դաշտը աղոտ հիշեցնող տարացք…

Առաջարկում եմ վերակառուցել այն: Հիշեցնեմ, որ մեր բակը գտնվում է Նալբանյան փողոցի վրա` շենքերի միջնամասում` Անի հյուրանոցի բակ:

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

03.11.2012