Մայթերին կայանված մեքենաների մասին
|

03.11.2012
Մայթերին կայանված մեքենաների մասին
fb image
Armen Dulyan առաջարկում է`

Առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իսպառ բացառվի քաղաքի փողոցների մայթերում ավտոմեքենաների կայանման արատավոր երևույթը: Դա մեր քաղաքի ամոթն է, ինչը բազմիցս նշել են արտասահմանյան զբոսաշրջիկները, որոնց համար դա պարզապես անհասկանալի է:

Ոստիկանության և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շրջայցեր իրականացնել Երեանի փողոցներում և խստորեն պատժել մեքենաների տերերին, որոնք, խախտելով բոլոր կանոնները, ամեն օր հանգիստ կայանում են իրենց ավտոմեքենաները Երևանի փողոցների մայթերին: Հավատացած եմ՝ մի քանի նման շրջայցերից հետո երևույթը իսպառ կվերանա:

Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

05.11.2012