"Սիրո թանգարան Երևանում"
Երևան | Այլ

30.01.2013
"Սիրո թանգարան Երևանում"
Հովհաննես Եղյան առաջարկում է`

Ավելի կոնկրետ "սիրելիի համար պատրաստված, բայց այդպես էլ չնվիրված նվերների թանգարան": Երևանում բացել մի թանգարան, որտեղ կներկայացվեն սիրային նվերներ: Այսինքն, այն նվերները, որը պատրաստել է զույգերից մեկը, սակայն ինչ-ինչ պատճառով չի հասել հասցեատիրոջը: Օրինակ, մեկը սիրահարվել է որեէ դերասանի, կամ աստղի, կամ մեկին, ով արդեն ամուսնացած է այլ անձնավորության հետ, սիրահարների տոնի կապակցությամբ նա ցանկանում է նվեր մատուցել այդ անձին, կամ պարզապես սիրելին մերժել է ընդունել այդ նվերը, նվիրաբերում է թանգարանին, որտեղ նշվում է ումից ում /անվան և ազգանվան առաջին տառերով/:

Հավանաբար մեր երկրում քիչ կլինեն նման մարդիկ, որ իրենց նվերները կբերեն թանգարան, սակայն վերջինս, աշխարհով տարածելու դեպքում, կարծում եմ, շատ կլինեն նաև նվիրաբերումներ արտասահմանից: Չէ որ անպատասխան սերը շատ քայլերի է դրդում մարդկանց: Ընդ որում այն, ոչ միայն նվիրատուներ կբերի, այլ բազմաթիվ այցելուներ, որոնք կգան պարզապես տեսնելու թանգարանը: Այն իր էությամբ յուրօրինակ է, համենայն դեպս ինտերնետում ինձ չհանդիպեց նման նախագիծ: Գաղափարի դրական պատասխանի դեպքում, ինքս մեծ հաճույքով կմասնակցեմ դրա նախագծման և իրականացման աշխատանքներին՝ բացառապես անվճար:

ՈԻղղված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

31.01.2013