Ճարտարապետական նորարարություն Երևանում
Կենտրոն | Զբոսաշրջություն

15.12.2014
Ճարտարապետական նորարարություն Երևանում
emki
emki առաջարկում է`

Դարձնել Երևանը ավելի հետաքրքիր ու պայծառ:

Կցանկանայի, որ Երևանը ունենար անսովոր և ստեղծագործական կառույց. թեք կամ գլխիվայր տուն, որևէ առարկայի նմանվեղ կառույց և այլն: Երևանը բավականին փոքր է, այդ իսկ պատճառով նույնիսկ 1 կամ 2 նմանատիպ շենք, որ կառուցված կլինի կենտրոնում բավական է, որպեսզի Երևանը դառնա հետաքրքիր: Ես ցանկանում եմ, որ մարդիկ կանգ առնեն և զարմանք ապրեն այդպիսի կառույց տեսնելիս: Պետք է նշեմ, որ ամենաշատ նկարահանված շենքը Լեհաստանի թեք տունն է, ինչպես նաև Չեխիայի պարող շենքը, որը նույպես շատ հայտնի է: Նույնիսկ մեր հարևանները՝ Վրացիները կառուցել են գլխիվայր տուն Բաթումիում, նարանք ունեն հյուրանոց, որը նախագծված է Ալեքսանդրիայի Մեծ Փարոսի ոճով, կառուցել են մի շենք՝ նախագծված Աթենյան Ակրոպոլիսի նմանությամբ և վերջերս կառուցել են մեկ այլ հանգստյան համալիր՝ նախագծված ինչպես Շամիրամի կախովի այգիները:
Կարծում եմ, որ սա հաճելի կլինի ոչ միայն զբոսաշրջիկներին այլ նաև անակնկալ կլինի տեղացիների համար:

Թարգմանված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

15.12.2014