Թումանյանի արձանի պատվանդան
Կենտրոն | Շինարարություն և բարեկարգում

12.05.2014
Թումանյանի արձանի պատվանդան
fb image
Վահագն Շախսուվարյան առաջարկում է`

Երևանի սրտում` Ազատության հրապարակում, Օպերայի շենքի դիմացը գտնվող ամենայն հայոց բանաստեղծի` Հ.Թումանյանի արձանի պատվանդանից պոկվել է գրանիտե սալիկ:
Ես այս մասին գրել եմ 1 տարի առաջ, իսկ այսօր, պոկված է ևս մեկ սալիկ: Ինձ թվում է սա ուղղակի ամոթ է: Այս չնչին խնդիրը ոչ մի ֆինանսական ծախս, և ոչ էլ առանձնակի ժամանակ չի պահանջում: Հուսով եմ, որ գոնե այս անգամ քաղաքապետարանը կլուծի այս խնդիրը:

Խմբագրված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

12.05.2014