Խնայել օդը վնասակար գործոններից
Երևան | Առողջապահություն

27.01.2015
Խնայել օդը վնասակար գործոններից
daniel zurfluh առաջարկում է`

Երևանում օդի աղտոտվածությունը դարձել է լուրջ խնդիր, հատկապես ձմռան և ամռան ամիսների ընթացքում: Դա պայմանավորված է ավտոմեքենաների և, որոշ դեպքերում, հավանաբար ջեռուցման՝ հատկապես փայտով ջեռուցման պատճառով: Սա կդառնա լուրջ խնդիր, եթե Երևանը ցանկանում է լինել համաշխարհային կարգի զբոսաշրջային վայր: Եթե միջավայրը դառնա առողջության համար վնասակար, ապա զբոսաշրջիկները հեռու կմնանան այս քաղաքից: Ինչպես նաև, թեև կրկնություն է, սակայն սա կյանքի որակի հարցում շատ կարևոր է:

Աշխատացնել այսպես կոչված «խնայել օդը վնասակար գործոններից» համակարգը: Կոչ անել մարդկանց կենտրոն գնալ իրենց որևէ գործընկերոջ հետ՝ նրան վճարելով ճանապարհածախսը (carpool), այս ամիսների ընթացքում բարձրացնել կայանման վաձավճարը և այդ գումարով սուբսիդավորել հասարակական տրանսպորտի տոմսերը և կազմակերպել բջջային հարթակ carpool համակարգից օգտվողների համար: Գործարկել հասարակական հայտարարություններ այն հարցերի վերաբերյալ, որ կարող է առաջացնել աղտոտվածությունը մեր երեխաների առողջության և մեր սեփական առողջության համար: Կոչ անել ծնողներին ոտքով տանել իրենց երեխաներին մանկապարտեզ և դպրոց կամ, գոնե, իրենց հարևան երեխաներին էլ իրենց հետ վերցնեն: ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հետ միասին գործարկել մի ծրագիր, որը հնարավորություն կտա մարդկանց, ովքեր դեռևս ջեռուցում են իրենց տները փայտով օգտագործել այլընտրանքային մեթոդներ: Եթե նրանք միացված չեն գազի ցանցի, ապա կարելի է ուսումնասիրել արեգակնային, քամու, երկրաջերմային, ջերմային պոմպերի, կատարելագործված մեկուսիչների և այլ մեթոդներ: Ձմռան ամիսներին արգելել օջախների օգտագործումը և միանալ գազի ցանցին: Տրամադրել սուբսիդիաներ այն մարդկանց, ովքեր չեն կարող վճարել գազի վարձավճարը: Նայեք սրան, որպես ներդրում մարդկանց հետագա առողջության համար:

Թարգմանված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

27.01.2015