ՆԱԽԱԲԱՆ
Բարև Ձեզ, ես ունեմ հիանալի առաջարկ. մեր Երևանը դարձնել ավելի գեղեցիկ և դուրեկան զբոսաշրջիկների համար: Վստահ եմ, որ բոլորդ էլ եղել եք Սուրբ Սարգիս եկեղեցում և տեսել եք այնտեղից դեպի Արարատ լեռը և Հրազդանի կիրճը բացվող տեսարանը և նկատած էլ կլինեք, որ այնտեղ, բացի հրազդան գետից, կա փոքրիկ ջրատար, նաև նկատած կլինեք, որ ժայռեր կան և գիշերը գեղեցիկ ձևով լուսավորվում են:
ԱՌԱՋԱՐԿ
Ես առաջարկում եմ, որ այս մասում կառուցվի գեղեցիկ ջրվեժ: Ջվեժը կկառուցվի այդ ժայռերի վրա, որը գիշերվա լուսավորման դեպքում ավելի կգեղեցկացնի եկեղեցու տարածքը, և վստահ եմ, որ դա կհավանեն նաև զբոսաշրջիկները: Նաև կարելի է մոտակայքում տեղադրել նստարաններ, որ զբոսաշրջիկները, և ինչու ոչ, նաև սիրահարները կարողանան նստած զմայլվել եկեղեցու և ջրվեժի գիշերային տեսարանով:
Ջրվեժը կառուցելու համար կարծում եմ անհրաժեշտ է չնչին գումար: Ես շինարարությունից գաղափար չունեմ և չեմ էլ կարող առաջարկել, թե ինչպես կարելի է կառուցել այս ջրվեժը, բայց կան համաապատասխան մասնագետներ, ովքեր կարող են գեղեցիկ լուծումներ տալ այս ջրվեժին: Թերևս կարող եմ ասել, որ ջրվեժի ջուրը կարելի է վերցնել դիմացի մասով անցնող ջրատարից և պոմպերի միջոցով ջուրը մղել ջրվեժի վերևի մասը:
Շնորհակալություն առաջարկի համար: