Վերացնել բոլոր բենզինի բուդկաները Երևանում
|

03.11.2012
Վերացնել բոլոր բենզինի բուդկաները Երևանում
fb image
Armen Dulyan առաջարկում է`

Առաջարկում եմ անհապաղ վերացնել բոլոր բենզինի բուդկաները Երեւանում: Դրանք սպառնում են քաղաքացիների կյանքին եւ առողջությանը, խաթարում են մայրաքաղաքի տեսքը, հարիր չեն քաղաքակիրթ քաղաքին:

Քաղաքապետարանի մակարդակով որոշում ընդունել Երեւանում գործող բոլոր բենզինի բուդկաները անհապաղ վերացնելու մասին՝ առանց որեւէ փոխհատուցման: Այդ բենզաբուդկաները, որոնք գտնվում են բնակելի տարածքների անմիջական հարեւանությամբ, տարիներ շարունակ դանդաղ սպանել են բնակիչներին, քայքայել նրանց առողջությունը, խանգարել բնականոն կյանքը, ուստի դրանց տերերը որևէ փոխհատուցման արժանի չեն: Դրանք հսկայական վտանգ են ներկայացնում բնակիչների համար, քանզի այնտեղ մշտապես խախտվում են անվտանգության կանոնները՝ աշխատակիցները հենց բենզաբաքի կողքին էլեկտրասալիկներ են միացնում եւ ծխում: Համոզվելու համար առաջարկում եմ գալ և տեսնել Չարենցի 61 հասցեում գտնվող մեր տան հենց պատուհանների առջեւ գտնվող նման բենզաբուդկայի վիճակը: Տարիներ շարունակ մենք պատասխան ենք ստանում քաղաքապետարանից, թե հարցը քննարկման փուլում է, իսկ մենք այդ ընթացքում տարիներ շարունակ ներշնչում ենք բենզինի թունավոր գոլորշիները եւ գտնվում բենզաբաքի պայթյունի ամենօրյա վտանգի տակ: Հաշվի առնելով, որ մարդու կյանքից եւ առողջությունից ավելի թանկ բան չկա, առաջարկում եմ շուտափույտ կերպով, անհապաղ որոշում կայացնել նման խայտառակ օբյեկտների անվերապահ վերացման մասին:

ՈԻղղված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար:

05.11.2012