Զբոսաշրջային ավտոբուսներ
Երևան | Զբոսաշրջություն

06.05.2016
Զբոսաշրջային ավտոբուսներ
Ed
Ed առաջարկում է`

Երևանից դեպի Հայաստանի տեսարժան վայրեր ուղևորվելը զբոսաշրջիկների համար խնդիր է:

Առաջարկում եմ, որ Երևանում գործեն ավտոբուսներ՝ զբոսաշրջիկների համար:

Վերջիններս կկարողանան հարմար և ապահով հասնել Հայսատանի տեսարժան վայրեր՝ ճանապարհին լսելով էքսկուրսավարի պատմությունները՝ Հայսատանի ու տեսարժան վայրերի մասին: Բացի այդ, ավտոբուսներում կարելի է տեղադրել ականջակալներ, որոնցով զբոսաշրջիկները կկարողանան լսել էքսկուրսավարի տեքստի թարգմանած տարբերակը:

Խմբագրված է:
Պատասխան`

Շնորհակալություն առաջարկի համար: 

էքսկուրսիաներ Երևանից Հայաստանի տեսարժան վայրեր իրականացնում են մասնավոր տուրիստական ընկերությունները:

Իսկ Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ «Երևան՝ զգա ջերմությունը» կարգախոսով: Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին: «Երևան Սիթի Տուր» երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ: Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:

27.06.2016