Համաքաղաքային ծառատունկ՝ վարչական բոլոր շրջաններում

11.11.2014

Համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքելով` մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում, մաքրման աշխատանքներին զուգահեռ, նաև ծառատունկ է իրականացվել: Շաբաթօրյակի ընթացքում նախ մաքրվել են կանաչ տարածքները, այնուհետ կազմակերպվել է ծառատունկը: 
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկի համար ընտրվել են բացառապես ոռոգելի տարածքները:
Մասնակիցները նշել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և խոստացել են հետամուտ լինել ու հետագայում էլ զբաղվել իրենց տնկած ծառերի խնամքով: