Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ

15.04.2014

Ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ: Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ: Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու բարեկարգելուց հետո մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 1300 տոննա աղբ: