Ստեփան Շահումյանի պատվանդանի վերանորոգում

10.09.2011

Երևան քաղաքը հարուստ է պատմական և մշակութային հուշարձաններով, ինչպես նաև մշակութային նշանակություն ունեցող շենքերով, որոնք ներկա դրությամբ բարեկարգման և վերանորոգման անհրաժեշտություն ունեն: Նրանց սպասարկումը և պահպանումը հիմնականում իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Այդ կապակցությամբ 2011թ Երևանի քաղաքապետարանը և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը ձեռնամուխ են եղել համատեղ հետաքրքրություն հանդիսացող «Գեղեցիկ Երևանե ծրագրի շուրջ համագործակցությանը, որի շրջանակներում նախատեսվում էր երիտասարդացնել Երևանը: Ծրագրի առաջին աշխատանքներ Ս. Շահումյանի հուշարձանի վերանորոգումը և հարակից տարածքի բարեկարգումը: Ստեփան Շահումյանի հուշարձանիհեղինակներն են քանդակագործ Խ. Մերկուրովը և ճարտարապետ Ի. Ժոլտովսկին։ Արձանային համալիրը բաղկացած է աստիճանաձև պատվանդանի վրա կանգնեցված վարդագույն գրանիտից կերտված արձանից և նրա թիկունքում կառուցված սյունաշար կառույցից։ Ի դեպ, Ստ. Շահումյանի արձանը Երևան քաղաքի ամենահին ու հրապարակային տեղադրման արժանացած առաջին արձանն է(1931թ.)։ ՄԱԶԾ-ն և Երևանի քաղաքապետարանը համոզված են, որ նպատակային միջամտությունները կաջակցեն մայրաքաղաքում պատմամշակութային ժառանգության պահպանմանը, կնպաստեն զբոսաշրջության ընդլայնման և քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը` դարձնելով այն ավելի գրավիչ վայր ապրելու, աշխատելու և ներդրումներ կատարելու համար: