Կամերային երաժշտության տան ճակատային հատվածի դեկորների վերականգնում

15.09.2012

«Գեղեցիկ Երևանե ծրագրի շրջանակներում իրականցվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ճակատային հատվածի դեկորատիվ որմնանկարների վերականգնման աշխատանքները, որոնք նախագծվել էին 1977թ. անվանի ճարտարապետի` Ստեփան Քյուրքչյանի կողմից: Կառույցի ճակատային հատվածի երկու որմնանկարները, գտնվելով արևի և օդի հետ շփման մեջ, քայքայվել են և ենթարկվել տոնային փոփոխության: 2003 թվականին՝ կառույցի վերանորոգման ընթացքում, դրանք ծածկվել են ներկի շերտով, որն ամենևին կապ չունի հեղինակային գունային գամմայի հետ: «Գեղեցիկ Երևանե ծրագրի շրջանակներում 2012թ. Իտալիայից ժամանած փորձագետները ուսումնասիրել են որմնանկարները և կազմել որմնանկարների վերականգնման աշխատանքային ծրագիր: Վերականգնումը իրականացվել է 2 փուլով: Առաջին փուլում իրականացվել են որմնանկարի մաքրումները, դուրս է բերվել լուծվող աղերը և իրականացվել է գունային շերտի ամրակայումը, որի արդյունքում ի հայտ է եկել, որ որմնաքանդակի որոշակի հատվածներ քանդվել են, հետևաբար երկրորդ փուլով իրականացվեց այդ քանդված հատվածի վերականգնումը ըստ հեղինակի նախագծի, քայաքայումը կանխարգելող որոշ միջոցառումներ և ապա հեղինակային գույների քայքայված մասերի լրացումը և որմնանկարի պաշտպանիչ շերտի կատարումը: Վերոհիշյալ աշխատանքները իրականացվել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ռելիեֆային որմնանկարների հեղինակ Ստեփան Քյուրքչյանի ժառանգորդ դիզայներ Արմեն Քյուրքչյանի համաձայնությամբ և հսկողությամբ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան վերականգնման աշխատանքները իրականացվել է Երևանի Քաղաքապետարանի և ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի համատեղ «Գեղեցիկ Երևանե նախագծի շրջանակներում՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ: