Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մայթերի ծառաբներին տեղադրվել են մետաղյա նախշացանցեր

13.05.2015

Մայրաքաղաքի ընդհանուր բարեկարգման ծրագրերի համատեքստում նախշացանցերով են պատվել փոքր կենտրոնի մայթերի ծառաբները: Առաջին փուլում աշխատանքներ են ծավալվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, որից հետո գործընթացը կծավալվի նաև Հանրապետության հրապարակում ու քաղաքի այլ հատվածներում: