pic

Երևանի քաղաքապետարանը «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» կարգախոսով ամփոփել է անցնող տարում մայրաքաղաքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ձեռնարկված բարեփոխումները և ձեռքբերումները: 

Կարդալ ավելին
pic

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 372 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Շարունակվում են մայրաքաղաքի տոնական գեղարվեստական լուսային համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև Ալմա-Աթայի փողոցից մինչև Աճառյան 1-ին նրբանցքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման գործընթացը: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Կարդալ ավելին
07.12.2016
pic

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են նոյեմբերի 1-ին մեկնարկած ծառերի էտի և ձևավորման աշխատանքները: Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները: Էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Էտված ճյուղերը որպես վառելափայտ տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին: 

Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների համապատասխան մասնագետների վերահսկողությամբ։ Այս փուլում նախատեսվում է ձևավորել շուրջ 12 000 ծառ:

Կարդալ ավելին
pic

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող աշնանային սանիտարական էտից, ձևավորումից, անկման վտանգ ներկայացնող ծառերի հատումից կամ ճյուղերի հեռացումից գոյացած վառելափայտը, որպես աջակցություն տրամադրվում է անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Վառելափայտի բաշխումը կավարտվի ծառերի աշնանային էտի ավարտին զուգահեռ:

Կարդալ ավելին
pic

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին:
Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ նախ շրջել և ծանոթացել է առաջին փուլով արդեն իսկ բարեկարգված հատվածում տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմաններին, զրուցել վերջինների հետ: Իրենց գոհունակությունը հայտնելով «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման նախաձեռնության համար` տոնավաճառի աշխատակիցները նշել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր և կարևոր: Նրանք նաև հավելել են, որ վերակառուցման ծրագրի արդյունքում առևտուր իրականացնելու համար ապահովվել են քաղաքակիրթ ու հարմարավետ պայմաններ: 
Երևանի քաղաքապետին ներկայացնելով երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը` պատասխանատուները նշել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակի ապահովումը: 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրի ամբողջական ավարտից հետո շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեք կներկայացնի քաղաքային այս մշակույթը: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ` «Վերնիսաժում» հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

 

Կարդալ ավելին
pic

Երևանի քաղաքապետարանի 2016թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության ստեղծագործական կենտրոնների հիմնանորոգման գործընթացը:

Կարդալ ավելին
pic

Սահմանված ժամանակացույցի համաձայն որոշակի հաճախականությամբ «Սանիթեք» ընկերությունը սանմաքրման լայնածավալ աշխատանքներ է կազմակերպում մայրաքաղաքի հրապարակներում, պողոտաներում:

Կարդալ ավելին
pic

Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցում մաքրվել են հենասյուներին փակցրած գովազդային հայտարարությունները:

Կարդալ ավելին
pic

Գարնան առաջին օրվանից մաքրվում են մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող գետերի ու ջրանցքների հուները: Գործընթացի հիմնական նպատակը բարձրադիր հատվածների ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ հնարավոր հեղեղումներից խուսափելն է

Կարդալ ավելին
pic

2016 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և վերականգնման աշխատանքները: 

Կարդալ ավելին
Բոլոր էջերը